Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին։ Այդ մասին ասվում է միջոցառման կայքում։
Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանի վարչապետը Ալի Ասադովը։
Համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։
Բացման արարողության ընթացքում նախատեսվում է ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ասադովի ելույթը։