Իրանը հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացման ծրագրի շրջանակներում փորձարկել է «Karrar» մարտական դրոնի կատարելագործված տարբերակը, փոխանցում է ТАСС-ը։
«Անօդաչու թռչող սարքը համալրվել է «Մաջիդ» կարճ հեռահարության «օդ-օդ» հրթիռով»,-ISNA-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԳՇ պետ և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, Իրանի բանակի բրիգադային գեներալ Մոհամմադ Յուսեֆ Խոշկալբը։