Լրահոս 24/7
23.10.2023

Խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը ընդմիշտ կմնա անցյալում․ Միրզոյան

Խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը ընդմիշտ կմնա անցյալում․ Միրզոյան

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։

Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

«Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։

Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։

Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։

Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։

Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։

Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար»։

Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։

Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։

Լրահոս
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
16:33
Նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
14:22
«ՔՊ»-ն Նիկոլ Փաշինյանի առաջադրման փաստաթղթերը ներկայացրել է նախագահին
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
13:19
Սեպտեմբերին պատերազմ չի սպասվում․ Ռուբեն Ռուբինյան
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին