Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Հոկտեմբերի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ, հոկտեմբերի 25-27-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։