Լրահոս 24/7

ՌԴ-ն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդունել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ հանդիպումների ընթացքում շեշտվել է Մոսկվայի և Թեհրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Աֆղանստանում, Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կասպից ծովի հետ կապված հարցերը:

Լավրովի հետ հանդիպմանը Իրանի նախագահը հերթական անգամ ընդգծել է տարածաշրջանի հարցերը տարածաշրջանի երկրների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը՝ օտարների միջամտությունը համարելով «ճգնաժամային»:

Ռայիսին հույս է հայտնել, որ Թեհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նիստը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների վերացմանը:

Ռայիսին ընդգծել է նաև Ռուսաստանի հետ երկկողմ նախագծերի իրականացման կարևորությունը:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

2 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

5 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

6 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

6 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

6 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

6 hours ago