Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի վերաբերյալ առանձին վերցված օրակարգ գոյություն չունի։ Դա տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում է։ Այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում․
«Որևէ տեղ չի նշվում, որ Հայաստանի ինքնիշխանության հարցը կասկածի տակ է դրվում, այդ թվում՝ պետության որոշ լիազորություններ և գործառույթներ երրորդ կողմին պատվիրակելու միջոցով»,- նշել է Փաշինյանը։














