

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացրել, որի ժամանակ զանգվածային միջուկային հարված են մշակել՝ ի պատասխան թշնամու միջուկային հարվածի:
Կրեմլից հայտնել են, որ զորավարժությունները ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը:Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ:
Պլեսեցկ փորձնական տիեզերակայանից Կամչատկայի «Կուր» զորավարժարանի վրա արձակվել է «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Բարենցի ծովի ջրային տարածքից «Տուլա» ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավից արձակվել է «Սինևա» բալիստիկ հրթիռը, իսկ Ту-95МС հեռահար ավիացիոն ինքնաթիռներից արձակվել են թևավոր հրթիռներ։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակել են նաև «ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»:
Հոկտեմբերի 18-ին ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումը հետ կանչելու վերաբերյալ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ վավերացումը հետ կանչելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Ռուսաստանը կսկսի միջուկային փորձարկումներ իրականացնել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…