Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրների կառավարության ղեկավարների մասնակցությամբ համաժողովը։
Մինչև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկը տեղի է ունեցել խմբակային լուսանկարահանման արարողություն։
Հիշեցնենք` Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:














