Լրահոս 24/7

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից խաղաղության բանաձևի առաջարկն է. Հովհաննիսյան

«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ի կողմից հատկապես տարածաշրջանի երկրներին արված խաղաղության բանաձևի առաջարկն է: Հույս ունենք, որ տարածաշրջանի երկրներն ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղություն կառուցելու ՀՀ առաջարկին. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հայաստանը, նոր գործընկերներ փնտրելով անվտանգության ոլորտում, ո՞ր երկրների հետ է նախատեսում ռազմական դաշինքներ կնքել հարցին ի պատասխան` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հնարավոր է համարել անվտանգության ապահովմանն ուղղված գործընկերության պայմանավորվածություն:

«Որպես օրինակ կարող եմ բերել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը չունի ռազմական բաղադրիչ, սակայն ուղղված է անվտանգության ապահովմանը»:

Պատգամավորն անդրադարձել է նաև վարչապետի բարձրաձայնած անվտանգության ապահովման մեկ այլ երաշխիքի` այն է` տարածաշրջանում խաղաղության ապահովումը:

«Եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները մեր հարևանների հետ և հասնել խաղաղության, դա նույնպես կարող է լինել անվտանգային երաշխիք»,- ընդգծել է Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով Բրյուսելում եռակողմ հանդիպման չեղարկմանը` խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել է.

«Բրյուսելի այցն այս պահին չեղարկվել է, բայց մենք եվրոպական հարթակում հանդիպելու պատրաստակամություն ենք հայտնել»:

Ելնելով ՀՀ պետական շահից` հայկական կողմը պատրաստակամ է եվրոպական հարթակում շարունակել քննարկումներն Ադրբեջանի հետ. ասել է պատգամավորը և հավելել, որ մի քանի փուլերով կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում: «Այս պահին բավականին նպաստավոր ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ առաջիկայում մեր եվրոպացի գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,- նման կարծիք է հայտնել Արթուր Հովհաննիսյանը:

Ճեպազրույցների ընթացքում հնչել է նաև մեր տարածքում ռուսական զորքի գործառույթների ոչ պատշաճ կատարմանն առնչվող հարց: Ի պատասխան` խմբակցության քարտուղարը նշել է, որ հայկական կողմը բազմիցս խոսել է ե’ւ ԼՂ տարածքում խաղաղապահների կողմից իրականացվող առաքելությունում առկա թերությունների, ե’ւ ՀԱՊԿ-ի հետ համատեղ ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրերից բխող պայմանավորվածությունների մասին, որոնք, ըստ նրա, չեն կատարվել:

«Հենց այս հանգամանքներից ելնելով` մենք առաջ ենք շարժվում հավասարակշռված քաղաքականություն վարելով: Ինչպես վարչապետն է նշել իր հարցազրույցում, այո’, թերացումներ կան, օգուտներ չենք տեսել վերջին շրջանում, բայց մենք ուզում ենք հասկացված լինել մեր ՀԱՊԿ գործընկերների համար և նաև` հակառակը»,- ասել է Արթուր Հովհաննիսյանն ու ընդգծել, որ այս պահին հայկական կողմը բոլոր գործընկերների հետ վարում է հավասարակշռված ու գործընկերային քաղաքականություն, և կարևոր է, որ ՀՀ խոսույթն ու շահերն ընկալելի ու պարզ լինեն բոլորի համար:

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

30 minutes ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

41 minutes ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

2 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

2 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

2 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

4 hours ago