«ԵՄ-ն վճռական է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում` հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա»․
Բրյուսելում ուրբաթ օրը ավարտված ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
Նրա խոսքով՝ այդ թեմայի շուրջ «կարծիքների ռազմավարական փոխանակում» է տեղի ունեցել։
Եվրախորհրդի ղեկավարը կարևորել է այդ աշխատանքի լավ համակարգումը և նշել այդ հարցում եվրոպացի ղեկավարների «ամուր միասնությունը»: