Լրահոս 24/7
27.10.2023

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ Սրբազան Հայրերը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ Սրբազան Հայրերը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակներ և առաջնորդներ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, ս.թ. հոկտեմբերի 25-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հանդիպում ունեցան ԵԱՀԿ գլխավոր քարտուղար տիկին Հելգա Շմիդի հետ:

Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրերը տիկին Շմիդին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնություններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև ներկայացրեցին Հայ Եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, Արցախից բռնի տեղահանված հայորդիների կարիքների հոգածությանն ու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանությանը:

Սրբազան Հայրերն ընդգծեցին, որ թեև Եվրախորհրդարանը դատապարտել է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախում հայերի դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները, իսկ մի շարք երկրներ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող բանաձևեր են ընդունել, սակայն Ադրբեջանն առ այսօր անտեսում է միջազգային հանրության կոչերն ու որոշումները:

Հանդիպմանը հոգևոր առաջնորդները նշեցին, որ ժամանակն է, որպեսզի ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության և արցախահայերի հանդեպ իրականացրած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսևորումները:

Ադրբեջանի նման կեցվածքը առիթ պետք է հանդիսանա, որ Եվրամիությունը վերագնահատի վերջինիս հետ իր փոխհարաբերությունները, ձեռնարկի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննության, ինչպես նաև միջազգային երաշխիքներ ստեղծի՝ ապահովելու տեղահանված արցախահայերի վերադարձը իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը:

Տիկին Շմիդը վստահեցրեց, որ ԵԱՀԿ-ն և անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը՝ նպաստելու տարածաշրջանում հարատև ու արդար խաղաղության հաստատմանը, որի մեջ պետք է նկատի առնվի նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու անվտանգ կյանքն իրենց բնօրրանում:

Գլխավոր քարտուղարը նաև հավաստիացրեց, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է իր աջակցությունը բերել ի նպաստ տեղահանվածների հումանիտար և հոգեբանական կարիքների հոգածության:

Հանդիպման վերջում Սրբազան Հայրերը Հայ Եկեղեցու Եվրոպայի բոլոր առաջնորդների անունից նամակ փոխանցեցին տիկին Շմիդին, որում ամփոփված էին այն հիմնական կետերը, որոնք քննարկման նյութ դարձան նաև հանդիպման ընթացքում։

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել