Լրահոս 24/7

Բոլորիս համար Սյունիքը ՀՀ-ի դիմակայության և ամրության խորհրդանիշն է. ԵՄ դեսպան

Եվրամիությունն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության ստեղծմանը թե՛ տեխնիկական աջակցության, թե փորձագիտական ներուժի տրամադրման միջոցով: Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Եվրոպական միության անունից ցանկանում եմ մեր ամուր ներգրավվածությունն ու աջակցությունը հաստատել վերջին տարիների ընթացքում օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների շրջանակում, որը շարունակում է մնալ ժողովրդավարական կառավարման, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմանական արդյունավետ իրականացման հենասյունը:

Մեզ համար Եվրոպական Միության ներսում իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները շարունակելու են մնալ հիմքը մեր միության:

Որպես դրա էական վկայություն և այդ բարեփոխումների առաջընթաց՝ ուզում եմ ընդգծել այսօրվա պարեկային ծառայության մեկնարկը և ամբողջական գործարկումը, որի վերջին մասն իրականացվում է այսօր Սյունիքում և, իհարկե, Ներքին գործերի նախարարության ստեղծումը 2023 թվականի հունվարին:

ԵՄ-ն աջակցել է Հայաստանի ամբողջ տարածքում պարեկային ծառայության մեկնարկին՝ դրա իրականացմանն ու գործարկմանը տեխնիկական աջակցության միջոցով, ինչպես նաև փորձագիտական ներուժի տրամադրմամբ, որը ներառել է վերապատրաստումներ պարեկային ծառայողների համար:

Իսկ այսօր մենք ներկայացնում ենք 75 նոր գնված մեքենաների մասնակցությունը պարեկային ծառայության գործունեության մեջ»,- ասաց ԵՄ դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

2 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

5 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

23 minutes ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

43 minutes ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

51 minutes ago

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

18 hours ago