Լրահոս 24/7
29.10.2023

Պարտադիր զինծառայություն չանցածները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. Սարգսյան

Պարտադիր զինծառայություն չանցածները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից. Սարգսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Մասնավորապես.
Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով, 
2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,
4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,
5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.
1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․
2) ՀՀ զինված ուժերը  կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո  կհաշվառվեն պահեստազորում․
3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․
4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․
5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների,  պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային  ծանրաբեռնվածությունը․
6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև  կստեղծվեն նոր աշխատատեղեր․
7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք․
8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»։

Լրահոս
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
12:48
Չենք նահանջելու մեր պայքարից և հետ չենք կանգնելու մեր նպատակներից. Լևոն Քոչարյան
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
12:42
Վենդետա լինելու է իրավական և քաղաքական իմաստով. Ռուբինյան
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
12:37
Նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
12:32
Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
12:30
Նորընտիր ԱԺ նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը