Գերմանիան Նիգերիայից բնական գազի մատակարարման հույս ունի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Նիգերիան ունի Աֆրիկայի գազի ամենամեծ պաշարները։ Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Նիգերիայից գազի մատակարարմամբ և հույս ունեն համագործակցել Նիգերիական գազային ընկերությունների հետ», – ասել է կանցլերը։
Մատակարարվող վառելիքի գները և ծավալը դեռևս որոշված չեն և պետք է սահմանվեն գերմանական և նիգերիական ընկերությունների բանակցությունների ընթացքում, հավելել է քաղաքական գործիչը:














