Հասարակություն

«Այս ծրագիրը ՀՀ-ում ամենահրատապներից մեկն է». Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ֆինանսավորման հարցը լուծվեց, թե դեռ ոչ։

«Նախորդ շաբաթ էլ չեղավ, հույս ունենք, որ այս շաբաթ պետք է, որ լինի», – արձագանքեց Սեդրակյանը։

Հարցին՝ արդեն որքա՞ն ժամանակ է տևում՝ Մետրոսպոլիտենի տնօրենն ասաց, որ 6-7 ամիս է։ Տիգրան Ավինյանն առաջարկեց ներկայացնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Սեդրակյանի խոսքով՝ ներկայացրել են 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված, որի համար անհրաժեշտ գումարը 400 միլիոն դրամ է։ Մետրոպոլիտենի տնօրենը նաև շեշտեց, որ 4-5 անգամ ներկայացրել են, որպեսզի Կառավարությունը հաստատի։

Տիգրան Ավինյանը նաև հետաքրքրվեց. «Որևէ գերատեսչության կողմից դիտողություն կա՞»։ 

«ԴԻտողությունները միայն ֆիննախի կողմից է, որ հատկացվող գումարը 2024 թվականի բյուջեով է նախատեսված»։

Երևանի քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի միջադեպի վրա, որը բարեբախտաբար առանց զոհերի է եղել։ Տիգրան Ավինյանը քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին ասաց աշխատեն, որպեսզի նախագիծը հնարավորինս շուտ հաստատվի, որովհետև իրապես շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում։ «Եվ եթե հրատապության մասին է խոսքը, ապա այս ծրագիրը ՀՀ-ում ամենահրատապներից մեկն է», – ընդգծեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

10 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

10 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

11 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

11 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

11 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

11 hours ago