Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 4-ը՝ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը պարտություն են կրել: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի և միայն Լևոն Արոնյանն է կարողացել հաղթանակ տանել: Նա առավելության է հասել ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սևյանի նկատմամբ: Արոնյանն ու Սարգսյանը 4 հնարավորից ունեն 3 միավոր և տեղ են զբաղեցնում առաջատարների խմբում:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ:

















