ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ և նշել Ռուսաստանի հասարակությանը դրսից ապակայունացնելու և պառակտելու փորձերի մասին, այդ թվում՝ բարդ տեխնոլոգիաների օգնությամբ. Պուտինն ասել է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում օգտագործվում է «աշխարհաքաղաքական խամաճիկների» կողմից՝ եսասիրական նպատակներով։
«Ոչինչ չի կարող արդարացնել Գազայում հարյուր հազարավոր անմեղ քաղաքացիների ռմբակոծությունը։ Միացյալ Նահանգները և նրա արբանյակներն «արյան վարձք» են կորզում Մերձավոր Արևելքի հակամարտությունից։ ԱՄՆ-ն թուլանում և կորցնում է իր դիրքերը, «ամերիկյան ոճը» դառնում է անցյալ»,- նշել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ չի կարելի առաջնորդվել զգացմունքներով, պետք է իրատեսորեն գնահատել, թե ով է կանգնած Մերձավոր Արևելքի ողբերգության հետևում՝ ԱՄՆ-ն և նրա արբանյակները։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է երկարացնել իր գլոբալ բռնապետությունը և ակնկալում է ապակայունացնել Ռուսաստանի Դաշնությունը և մյուս մրցակիցներին քաոսի միջոցով։
«ԱՄՆ իշխող էլիտան են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ տարածաշրջանների հակամարտությունների հետևում։ Միացյալ Նահանգներին պետք չէ տևական խաղաղություն Սուրբ Երկրում։ Արևմուտքը մերժում է Գազայի հատվածում կրակն անհապաղ դադարեցնելու փորձերը, նույնիսկ ՄԱԿ-ի դիրքերը ենթարկվում են հարձակման և հալածանքի»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բազմաբևեռ աշխարհի կառուցման արդար գործընթացի առաջատարներից է և դրա համար պայքարում է մարտի դաշտում, իսկ ԱՄՆ-ն ցանկանում է ներսից պառակտել Ռուսաստանը, թուլացնել և խառնաշփոթ սերմանել։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմար մարդկանց է օգտագործում Ուկրաինայի տարածքում։
Պուտինը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին կոշտ, ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Ռուսաստանի Դաշնության սահմանադրական համակարգը, քաղաքացիների իրավունքները և միջկրոնական ներդաշնակությունը։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…