Լրահոս 24/7
31.10.2023

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող. ՔԿ

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս, կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու, կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանություն, բնաջնջում, ինչպես նաև ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական, կամ այլ հայացքներով, կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, կամ թշնամանքի շարժառիթով առևանգում կատարելու դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով։

Նկատի ունենալով քրեական վարույթի բարդությունը և մեծածավալ լինելը, գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունը ապահովելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ։Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Ռուսաստանի Դաշնության Նախագահի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահի կողմից հրապարակված եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Ապօրինի շրջափակումն ի սկզբանե իրականացվել է կեղծ բնապահպանական ցուցարարների կողմից։

Այնուհետև՝ 2023 թվականի ապրիլի 23-ին, Բերձորի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա, Ադրբեջանն ապօրինաբար տեղադրել Է անցակետ՝ այդպիսով ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելով իր քրեական վարքագծին:

Իսկ 2023 թվականի հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով:

Արդյունքում երկար ժամանակ խափանվել Է բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող մեկնումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ, ինչպես նաև ադրբեջանական կողմը արգելել է որևէ հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

2022 թվականի դեկտեմբերից պարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովին ընդհատվել է գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այդ ընթացքում Հակարի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից առևանգվել են ԼՂ բնակիչ հանդիսացող քաղաքացիական անձինք։

Շարունակելով իր էթնիկ զտման քաղաքականությունը և դրան ուղղված գործողությունները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իր ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, մարտական ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, կիրառելով պատերազմ վարելու արգելված մեթոդներ, չտարբերակելով քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից, լայնածավալ հարձակման են անցել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ են դարձրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես՝ ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները՝ նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ։

ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։

Այս համատեքստում ՀՀ քննչական կոմիտեն կրկին հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքների վերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչով տեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանք տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։

Լրահոս
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
18:06
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
16:58
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
16:24
Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
15:53
Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
15:41
Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
15:22
Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
15:05
Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
14:52
Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
14:28
ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
14:11
ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
13:53
8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
13:32
Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
13:18
Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
13:08
2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան
12:46
135 տարի Դաշնակցությանը մերժում են, բայց 135 տարի կա, և այս ֆենոմենն առաջին հերթին դուր չի գալիս թուրք- ադրեբեջանական տանդեմին. Ռուստամյան