Լրահոս 24/7
31.10.2023

ՊՎԾ-ն ԲԷՑ-ում 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

ՊՎԾ-ն ԲԷՑ-ում 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ է հայտնաբերել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, այդ թվում.
համապատասխան ֆինանսական կառույցների աջակցությամբ իրականացվող՝ «Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ֆինանսավորում», «Էլեկտրամատակարարման ցանցի բարելավում», «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում», «Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում», «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրերի մասով,

Ընկերության սեփական միջոցներով իրականացվող «Լիճք ենթակայանի վերակառուցման» աշխատանքների հետ կապված,

Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների վճարման մասով, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների շրջանակներում, պահնորդական ծառայությունների ձեռք բերման համար կազմակերպված գնման գործընթացների մասով և այլն:

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի տարաբնույթ խախտումներ: Ինչպես նաև կարևոր է փաստել, որ արձանագրվել է ծրագրի չիրականացման և ձգձգման արդյունքում՝ ծրագրի թանկացման դեպք շուրջ 146.0 մլն եվրոյի չափով:

Ընդ որում, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով:

Արդյունքում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով՝ ՀՀ ՊՎԾ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրամադրված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ վերոգրյալ խախտումների վերացման, ինչպես նաև խնդիրների համակարգային լուծման նպատակով՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն հանձնարարել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպես Լիազոր մարմին, Ընկերության հետ իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ: Ընդ որում, կարևոր է փաստել, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի դեռևս 2022 թվականի համապատասխան հրամանով հաստատվել է՝ Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը. ներառված են ոլորտի իրավասու պատասխանատուները և համակարգի պետական մասնակցությամբ ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները:

Հարկ է փաստել նաև, որ ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում՝ Ընկերության հաշվին արդեն իսկ վերականգնվել է ընդհանուր 496,085.6 հազ. դրամ գումար, ինչպես նաև Ընկերությանը հանձնվել են ընդհանուր 226,301.1 ԱՄՆ դոլարի՝ նախատեսված ժամկետներում չհանձնված պարտադիր պահեստամասեր:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան