Հասարակություն

Հաջորդ տարի 5 դատապարտյալի ներում կշնորհվի

2024 թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացված գումարների 95 տոկոսից ավելին կծախսվի նախագահի ներկայացուցչական ծախսերի, իսկ 4.8 տոկոսը` գրասենյակի տեխնիկական հագեցվածության բարելավման համար։ 

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նաև հայտնել է, որ աշխատակազմը հաջորդ տարի նախատեսված  2 միջոցառման ու մեկ ծրագրի համար ներկայացվել է 1 մլրդ 771 մլն 633 հազար դրամի բյուջետային հայտ. «Ըստ էության` մեր ծրագիրը ապարատի պահպանման ու սպասարկման բյուջե է»,– ասել է նա։ 

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ մոտ 82 մլն դրամը նախատեսվում է հատկացնել աշխատակազմի համար նոր ցանցային սարքավորումների և հեռահաղորդակցության համակարգերի ձեռքբերման համար։

2024 թ. միջոցառումներից նա առանձնացրել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար արդեն 115 հրամանագրի, 5 դատապարտյալի ներման հրամանագրի, ինչպես նաև` 295 մարդու շքանշաններ ու պարգևներ շնորհելու նախապատրաստման աշխատանքները։

Նա նաև վստահեցրել է, որ «Մեր գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու` որպես ապաքաղաքական, կայուն, հեղինակավոր, պրոֆեսիոնալ, վստահելի ինստիտուցիոնալ կառույց և ռազմավարական նախաձեռնությունների կարևոր օղակ»։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

7 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

10 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

11 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

11 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

11 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

11 hours ago