«Իսրայելը դժվար ու երկար պատերազմ է մղում Գազայի հատվածում և կշարունակի պայքարել մինչև հաղթանակ։ Արդեն եղել են կարևոր ձեռքբերումներ, բայց եղել են նաև ցավալի կորուստներ»,- այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մեզ դժվար պատերազմ է սպասվում: Դա երկարատև պատերազմ է լինելու: Մենք կշարունակենք՝ մինչև լուծենք խնդիրը, կշարունակենք մինչև հաղթանակ», – գրել է Նեթանյահուն։