Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեստը, պաշտոնապես հայտարարել է, որ քրիստոնեություն է ընդունել: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, նա այդ մասին հայտնել է վերջերս երկրպագուների հետ հանդիպման ժամանակ: Ռեփերը պատրաստվում է իր «Jesus Is King» (թարգմ. Հիսուսը թագավոր է) ալբոմի թողարկմանը: Դրա շրջանակներում նա ամեն շաբաթ հայտնվում է որեւէ տեղ ու եկեղեցական երգեր երգում: Վերջերս նա նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել է կրոնի վերաբերյալ իր որոշումը:

















