Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ղազախստան՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության 10-րդ տարեդարձի գագաթնաժողովին: Այն անցկացվում է «Թուրքական դար» կարգախոսի ներքո։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ղազախստանում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն կառույցի շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ընթացիկ, գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ: