Ճապոնիային պատուհասած ավերիչ «Հագիբիս» թայֆունի պատճառով զոհվել է 61 մարդ։ Այս մասին հայտնում է Fuji Television Network-ը։ Անհետ կորած է համարվում 13 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 200-ը։
Թայֆունն ուղեկցվել է տեղատարափ անձրևներով։ Որոշ վայրերում 2 օրում գրանցվել են 2 ամսվա նորմայով սահմանված տեղումներ։ Հաղորդվում է 37 գետերի ամբարտակների փլուզման մասին։ Բնակելի թաղամասեր են հեղեղվել։ Առանց էլեկտրականության է մնում 34 հազար տուն։

















