Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) անդամ երկրներին՝ մեծացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում․
«Ցավոք, այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը, տեղի են ունենում արյունալի հակամարտություններ: Այս դեպքում անվտանգության հիմնական երաշխավորն, առաջին հերթին, դառնում է երկրների պաշտպանական ներուժը: Կարծում եմ, որ անդամ երկրները պետք է ընդլայնեն համագործակցությունն անվտանգության, պաշտպանության, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում», – ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով Աստանայում։














