«Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, որում ընդգրկված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները, պարբերաբար հանդիպումներ է անցկացնում»․ Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պարբերաբար շփվում ենք»,- ասել է նա։
Օվերչուկը հայտնել է, որ վերջին անգամ հավաքվել են հունիսի 2-ին։














