Լրահոս 24/7
03.11.2023

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևան են ժամանել ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային մարմինների ղեկավարներ

Երևանում այսօր տեղի ունեցավ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 55-րդ նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ղեկավարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական Ալյանսի ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:

Նիստի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին, Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավար Գեղամ Գևորգյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ հավասար և արդար մրցակցային միջավայրի ստեղծումն ու դրա հետևողական խթանումը տնտեսական զարգացման անհրաժեշտ պայման է, հետևաբար ողջունվում է այս նպատակին ուղղված ցանկացած միջոցառում, այդ թվում՝ Հայաստանում ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստի անցկացումը։

Գեղամ Գևորգյանը կարևորել է այս տնտեսական հարթակի դերը ԱՊՀ-ում մրցակցության արդար պայմանների ապահովման գործում՝ նշելով, որ մրցակցային մարմինների ղեկավարների հետ ձևավորվել են արդյունավետ գործնական և ջերմ մարդկային հարաբերություններ:

Այնուհետև ՄՊՀ նախագահն ամփոփ ներկայացրել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները: ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ալեքսեյ Շասկոլսկին նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի կողմից մեծածավալ աշխատանքներ են իրականացվում մրցակցության պաշտպանության զարգացման ուղղությամբ, մասնավորապես վերջին տարիներին չափազանց կարևոր օրենսդրական փոփոխություններ են իրականացվել:

Նիստում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր: Միջոցառումն ամփոփվել է պարգևատրման արարողությամբ:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան