Լրահոս 24/7
03.11.2023

Վարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում, շատ ուրախ եմ այս հնարավորության համար։ Գիտեք, որ մենք շատ ենք կարևորում մեր երկկողմ հարաբերությունները Գերմանիայի հետ, ինչը կարևոր է ոչ միայն մեր երկողմ հարաբերությունների, այլև առավել լայն տեսանկյունից։

Շատ ուրախ եմ, որ տեսնում ենք մեր տարածաշրջանում Գերմանիայի կողմից ավելի շատ ներգրավվածություն, նաև մեր հարաբերություններում առկա է նոր դիմնամիկա։

Կարծում եմ՝ Ձեր այցը դրա լավագույն արտահայտությունն է և վստահ եմ՝ մենք այսօր կունանանք իրական հնարավորություն քննարկելու մեր հարաբերությոններին վերաբերող բազմաթիվ հարցեր»։

Իր հերթին Անալենա Բերբոքն ասել է.

«Պարոն վարչապետ, շնորհակալություն մեզ ընդունելու համար։ Սա մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ արդեն կարևոր հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարությունում, այսօր այցելել եմ նաև Ձեր խաղաղապահ առաքելությանը, լսել եմ հայկական և գերմանական զինված ուժերի միջև համագործակցության մասին, ինչը մեր սերտ համագործակցության կարևոր ցուցիչ է։

Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն ունենք այսքան խորքային մտքերի փոխանակություն ունենալ Ձեր կառավարության հետ այս դժվարին ժամանակներում, երբ այդքան կարևոր է համատեղ աշխատել Եվրոպական մայրցամաքի համար»։

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել էներգետիկայի և այլ ուղղություններով փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունների շուրջ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է հայկական շուկայում գերմանական կապիտալի ընդլայնմամբ:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին:

Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում: Անալենա Բերբոքը հայտնել է, որ Գերմանիան նախատեսում է Հայաստանին ավելի քան 9 մլն եվրոյի հումանիտար օգնություն տրամադրել:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա ընդլայնման շուրջ:

Անալենա Բերբոքը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է խաղաղությանը միտված գործընթացում Գերմանիայի և կանցլեր Օլաֆ Շոլցի անձնական ներդրումը:

Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան