Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը դիմել է Եգիպտոսին՝ Գազայի հատվածին ռոումինգ ծառայություններ մատուցելու խնդրանքով, որտեղ դադարել են աշխատել հեռախոսային կապերն ու ինտերնետը։
Այս մասին ասված է շարժման ներկայացուցիչ Ֆաուզի Բարհումի հայտարարության մեջ, որը հրապարակվել է արմատականների պաշտոնական Telegram ալիքում։