Լրահոս 24/7

Արդարադատության նախարարությունն ընդլայնել է ԵԽ-ի հետ հարաբերությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում կազմակերպված դատապարտյալների վերասոցիալականացման ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ու ներդրման համար ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ արդարադատության նախարարության համագործակցությունը՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, դատապարտյալներին պատժից ազատելուն պատրաստման, վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի ներդրման, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների զարգացման ու այլ ուղղություններով:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել և ներկայացվել են ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, պիլոտավորման ու ներդրման ճանապարհային քարտեզը։

Մասնավորապես քննարկվել են պիլոտավորման հետ կապված ժամկետները, մասնակիցների թիվը, արդեն իսկ տվյալ համակարգի ներդրման փորձ ունեցող երկրների օրինակները:

Ամփոփելով ելույթը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է արդարադատության նախարարության պատրաստակամությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովման կապակցությամբ:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

16 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

28 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

45 minutes ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

1 hour ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

1 hour ago

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապի առողջական ծանր վիճակի մասին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, սակայն «նոր շնչառական ճգնաժամեր չեն նկատվում»,-…

2 hours ago