Լրահոս 24/7

Անահիտ Մանասյանը մասնակցել է ՀՀ ՄԻՊ և ՍԴ համատեղ աշխատաժողովի

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն. Անահիտ Մանասյանը մասնակցել է ՀՀ ՄԻՊ և ՍԴ համատեղ աշխատաժողովի։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 3-ին մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)` Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից իրականացվող «Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին:

ԱՄՆ Միջազգային գործակալության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Սահմանադարական դատարանի աշխատակազմի համատեղ միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի կարողությունները, ինչպես նաև հետագա համագործակցության խթանման նպատակով ստեղծել արդյունավետ քննարկումների հարթակ:

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավար Մարկ Լասմանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից սահմանադրական արդարադատությունն ունի բացառիկ կարևորություն:

«Շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատության համակարգի միջոցով մարդու իրավունքների պաշտպանությունը կարողանանք իրականացնել բացառիկ պրոֆեսիոնալիզմով և որակյալ, ինչը հնարավոր է միայն նման նախաձեռնությունների արդյունքում ձևավորվող երկխոսության արդյունքում»,- ասել է Պաշտպանն իր բացման խոսքում:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նաև իր հանձնառությունը Պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումների կատարման պրակտիկան կատարելագործելու հարցում, քանի որ միայն որակյալ դիմումներ ներկայացնելն ու ակտեր ունենալը բավարար չեն, կարևոր է այդ ակտերի իրացման պրակտիկան:

Որպես բանախոսներ Պաշտպան Անահիտ Մանասյանը և ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը պատասխանել են երկու կառույցների աշխատակազմի ներկայացուցիչների հարցերին:

Աշխատաժողովի շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՍԴ դիմելու կարգին, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին, այդ դիմումներին ներկայացվող պահանջներին ու դրանց ընդունելիության չափանիշներին:

Աշխատաժողովի ավարտին բանախոսները վստահություն են հայտնել, որ երկխոսության մշակույթն ու հարթակը շարունակական կլինեն, արդյունքում կառույցների փոխգործակցությունը կդառնա առավել արդյունավետ:

Թիվ 1

Recent Posts

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

3 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

18 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

37 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

48 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

1 hour ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago