Բաքվի ռազմական դատարանը, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատապարտել է Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա բանտարկության։
Որոշման համաձայն՝ 5 տարին պատիժը բանտում, իսկ մնացյալը՝ խիստ ռեժիմի կալանավայրում։
Ավելի վաղ հայտնել էին` Խաչատրյանը դատական նիստում վերջին խոսքով է հանդես եկել, ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու դատարանին խնդրել է արդարացնել իրեն: