ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմամգալի Տասմագամբետովը, ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստում, անդրադարձել է նաև Հարավային Կովկասի իրավիճակին։
Տասմագամբետովը, մասնավորապես, ասել է. «Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակին՝ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում, շարունակում է ուժի մեջ մնալ, եթե կոնսենսուս ձեռք բերվի»։