Լրահոս 24/7
08.11.2023

ՀՀ ՄԻՊ-ը Կոպենհագենում ներկայացրել է բռնի տեղահանված անձանց խոշտանգումների բացահայտման հետ կապված հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը Կոպենհագենում ներկայացրել է բռնի տեղահանված անձանց խոշտանգումների բացահայտման հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 6-ից 8-ը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) 14-րդ միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Այս տարի այն անցկացվել է «Խոշտանգումներ և այլ վատ վերաբերմունք. մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» խորագրով: Համաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը։

Միջազգային համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և բացահայտել պետությունների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների գործառույթներն ու մարտահրավերները խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ռիսկերի և արմատական պատճառների դեմ պայքարում ու կանխարգելման գործում:

Քննարկվել են նշված հարցերում մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերի հետ կապված հարցեր։ Համաժողովի շրջանակներում իրականացվել է փորձի փոխանակում՝ ընդգծելով մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում ուժերը համախմբելու կարևորությունը:

Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել որպես կանխարգելման ազգային մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների պաշտպանի փորձը։

Անդրադարձ է կատարվել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված հարցերի առնչությամբ Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի աշխատանքին և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մշակույթին։

Ընդգծվել է նաև խոցելի տարբեր խմբերի` վերոնշյալ երևույթներից պաշտպանված լինելու կարևորությունը։

Առանձին քննարկումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց պարագայում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի բացահայտման, հասցեավորման և իրավունքների երաշխավորման առանձնահատուկ մեխանիզմների հետ կապված հարցեր` ընդգծելով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց բռնի տեղահանման վերջին զարգացումների համատեքստում նշված հարցի կարևորությունը։

Այդ համատեքստում շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները:

Պաշտպանն ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ներգրավվել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի նոր նախաձեռնություններին:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան