ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով։
Մինչև համաժողովի մեկնարկը տեղի կունենա նաև հիշատակի միջոցառում (մեկնարկը՝ 13:25-ին)՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: