Հասարակություն

Հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահին են ներկայացվել խաղաղության օրակարգի մանրամասները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար:

Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում՝ շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները: Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

13 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

14 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

14 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

14 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

14 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

14 hours ago