Հասարակություն

«Շատ հարցերի լուծումը կլինի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը»․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Համաշխարհային Բանկի` «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն» զեկույցի պաշտոնական մեկնարկի շրջանակներում սոցիալական և առողջապահական ոլորտներում ծախսերի արդյունավետության բարելավման թեմայով պանելային քննարկմանը:

Ի պատասխան առողջապահության ֆինանսավորման մասնատված լինելու մասին հարցին` նախարարը նշել է, որ շատ հարցերի լուծումը կլինի առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը, որի դեպքում նախատեսվում է մեկ միասնական ծառայությունների փաթեթ բնակչության բոլոր խմբերի համար, որը կարող է տարբերվել միայն ապահովագրվածի, սեռով և տարիքով պայմանավորված։

«Ունենալով մեկ ապահովագրական հիմնադրամ և 90%-ից ավելի բնակչության ներառում` հնարավոր կլինի նաև ապահովել առողջական ռիսկերի համախմբում և վերաբաշխում, ինչը հնարավորություն կտա ունենալ փաթեթի ավելի ցածր գին մեկ ապահովագրվածի հաշվով»,- ասել է նախարարը:

we Նշվել է, որ հիվանդանոցային բուժօգնությանը միտված ծառայությունների մատուցումը ավելացնում է առողջապահական ծախսերը և արգելակում կանխարգելիչ բուժօգնության զարգացումը: Անահիտ Ավանեսյանի խոսքով` ապահովագրական փաթեթում մեծ տեսակարար կշիռ կունենա առողջության առաջնային պահպանման բաղադրիչը, որի մեջ առանձնանում է կանխարգելիչ ծառայությունների հատվածը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և բուժումը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողությունը։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

6 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

7 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

7 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

7 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

7 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

7 hours ago