Հասարակություն

Մակրոնը շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ 

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային…

54 mins ago

Մարդը բարձրագույն արժեք է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/share/r/1E4rkp58W2/?mibextid=UalRPS

2 hours ago

Շշալցված ջրում գիտնականները թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի և Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի գիտնականների միջազգային թիմը պերֆտորալկիլային…

2 hours ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

2 hours ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

3 hours ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

3 hours ago