Լրահոս 24/7

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ օգնության համար

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ձմռանն ընդառաջ նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց մեր էներգետիկ ոլորտին։ Այս ձմռանն էլ կարող են լինել ոչ պակաս դժվարություններ, և մենք պատրաստվում ենք դրան։

Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական ​​հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար:

Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը ձմռանը պատրաստելու համար»,- ընդգծել է Զելենսկին։

Ադրբեջանի նախագահի հրամանի համաձայն՝ Ուկրաինա է ժամանել 14 բեռնատարից բաղկացած շարասյունը՝ 7,6 մլն դոլար արժողությամբ էլեկտրասարքավորումների խմբաքանակով:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

12 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago