Լրահոս 24/7

ԵՄ դիտորդների թվաքականի ավելացումը կամրապնդի կայունությունը մեր սահմաններին

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։

Լրագրողների հետ զրույցում Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցը տևական ժամանակ է, ինչ քննարկվում էր։

«Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ դեռևս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն կարծիք հայտնեց, որ պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսի առավել արդյունավետ կատարվեն աշխատանքները։

Հովհաննիսյանը հստակեցրեց, որ խոսքը դիտորդների քանակն ավելացնելու և նրանց կարողություններն ուժեղացնելու մասին։

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

8 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

8 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

8 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

9 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

9 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

9 hours ago