Լրահոս 24/7

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա. դա քաղաքական որոշում է. Եղոյան

Այս պահին մենք գտնվում ենք առկա գործող համաձայնագրի կիրարկման պրոցեսում, որը, ըստ ճանապարհային քարտեզի, պետք է ավարտվի 2026 թվականին՝ բացառությամբ 1-2 կոմպոնենտի, որոնք նախատեսված են 2027-ի համար:

Բայց դա էլ մենք կարող ենք շուտ ավարտել, այսինքն՝ 2026 թվականին առկա գործող համաձայնագիրը ամբողջությամբ կիրարկված կլինի: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացին:

Նա հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագիրը առկա համաձայնագիրն է՝ հանած ազատ առևտուր:

«Իսկ ազատ առևտուրն ինքնին ենթադրում էր նաև Մաքսային միության որոշակի էլեմենտներ, մաքսային արտոնություններ, անմաքս առևտուր, բայց ինչպես գիտեք՝ Հայաստանն այն ժամանակ դարձավ մեկ այլ մաքսային միության անդամ, իսկ մի պետությունը տեխնիկապես չի կարող 2 մաքսային միությունների անդամ լինել»,- նշեց պատգամավորը:

«Մենք հիմա արդեն իսկ գտնվում ենք գործող համաձայնագրի կիրարկման փուլում, որը ենթադրում է մեր ապրանքատեսակների որակների որոշակի ստանդարտացում»,- ասաց Արման Եղոյանը։

Ինչ վերաբերում է եվրաինտեգրման գործընթացում ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորությանը, ապա Եղոյանը նշեց. «ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա. դա քաղաքական որոշում է»:

Թիվ 1

Recent Posts

Դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…

36 seconds ago

Թուրքիան կշարունակի անվտանգություն ապահովել Սև ծովում․ Ֆիդան

Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…

18 minutes ago

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

31 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

47 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

59 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

1 hour ago