Միրզոյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։

Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան:

Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաև Լոնդոնի սրտում նոր և առավել ներկայանալի ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու և առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով և ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տևական կայունության հաստատման։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես խաղաղության հաստատման և կայուն տնտեսական զարգացման երաշխիք։

Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ կարևորվել է վերջիններիս կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանի և ՌԴ-ի հարաբերություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ

Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…

11 minutes ago

Մեծապես կարևորում ենք Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…

27 minutes ago

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…

39 minutes ago

ftNFT ֆիջիթալ սփեյսում հեղինակներ Ավետ Բարսեղյանը և Արամ Ավետիսը ստեղծել են առաջին NFT գրական տողերը

Ս.թ. փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը և…

53 minutes ago

0,5 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատիկ առ հատիկ հեշթեգի ներքո նոր գրառում է կատարել, որում ասվում է․…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

2 hours ago