Հասարակություն

«Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում». վարչապետը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումներին․

«Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ՝ որոշում կայացրել տարբեր պատճառներով կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե այդպիսով հող է նախապատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է. «Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»։

Փաշինյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը, ի հակառակ իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորություններին, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգության մարտահրավերներին, ու դա կրկնվել է մի քանի անգամ. «Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ է անհասկանալի, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով արձագանք, ետ վերադառնում, հետո նորից նույնկերպ գնում»։

Թիվ 1

Recent Posts

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

23 mins ago

Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին՝ հայտնել է…

45 mins ago

Նեթանյահուի նստավայրի վրա անօդաչու սարք է արձակվել

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ երեք անօդաչու թռչող սարքեր են գործարկվել…

1 hour ago

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

18 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

18 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

19 hours ago