Լրահոս 24/7

Խաղաղության երեք առանցքային սկզբունքները համաձայնեցված են. վարչապետ

«Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր կամքը մնում է անսասան՝ այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն այդ պայմանագիրը չի կարող ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի ստորագրությունը»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ կամ առաջիկա ամիսներին։ Խաղաղության երեք առանցքային սկզբունքներն, ըստ էության, համաձայնեցված են Ադրբեջանի հետ, և այդ համաձայնեցումը տեղի է ունեցել մեր բանակցությունների ընթացքում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ դրանք տեղի են ունեցել 2023թ․ մայիսի 14-ին ու հուլիսի 15–ին՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։

Նա պարզաբանել է, թե ինչու չի ստորագրվում պայմանագիրը. «Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների և գործողությունների մեջ, տեսնում ենք պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում պայմանագրի տեքստային աշխատանքի վրա»։

Նա նաև հավելել է. «Առաջիկայում հստակեցնելու՝ ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը «Խաղաղության պայմանագրի» բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է, մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի»:

Թիվ 1

Recent Posts

Թբիլիսիում տեղի է ունենում «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը

Վրաստանում խորհրդարանական ընտրություններից վեց օր առաջ Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» երթը, որին…

7 hours ago

«Ռեալ»-ում վստահ են, որ Վինիսիուսը կարժանանա «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ «Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Վինիսիուս Ժունիորը: Ըստ As-ի՝ չնայած…

8 hours ago

ReA Fest-ի մեկնարկը տրված է

Տեղի ունեցավ ReA անիմացիոն ֆիլմերի 16-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը արարողությանը ներկա էին Երևանի…

8 hours ago

Ռուդոլֆ Գարբոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող մինչև 22 տարեկանների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Հուսեյնովին…

8 hours ago

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա․ դեսպան

Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և…

8 hours ago

Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել են…

8 hours ago