Լրահոս 24/7
16.11.2023

Սա պատմական բյուջե է. Փաշինյան

Սա պատմական բյուջե է. Փաշինյան

«Սա պատմական ժամանակների պատմական բյուջե է»,- այս մասին 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բյուջեն պատմական է, քանի որ եկամտային մասը 2018թ. համեմատ ավելի քան կրկնապատկվում է։ Կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը.

«Առողջապահության ծախսերն, օրինակ, ավելի քան կրկնապատկվում են, ինչը նշանակում է՝ մենք կրկնապատկում ենք առողջապահության հասանելիությունը մեր քաղաքացիների համար, որը մեր կարևորագույն հանձնառություններից է»։