Լրահոս 24/7
17.11.2023

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին առնչվող հարցերը քննարկելու հնարավորությունը:

«Ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են: Մեզ համար կարևոր է նաև ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին:

Ամեն տարի Հայաստանում մեծ հանդիսավորությամբ է նշվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, անցկացվում են տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են ֆրանկոֆոն մշակույթի  և արժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը:

Սա մեր կյանքի մի մասն է կազմում: Անգամ եթե մեզանից բոլորը չէ, որ խոսում են ֆրանսերեն, ֆրանկոֆոն ընտանիքին պատկանելու զգացումը և այդ ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ են մեր հասարակությանը:

Այս համատեքստում Ֆրանկոֆոնիայի 2027 թվականի խաղերը Հայաստանում հյուրընկալելու ցանկությունը տրամաբանական հաջորդ քայլն է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտ ներկայացնելու համար և ընդգծել՝ այն, ինչ այս օրերին տեսել է մեր երկրում, բավականին տպավորիչ է:

«Հասցրել եմ լինել մի շարք մարզական և մշակութային հաստատություններում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում:

Իսկապես, բավականին զարգացած ենթակառուցվածքներ ունեք, և արդեն իսկ կարող եմ ասել՝ գրեթե ամբողջովին պատրաստ եք խաղերը հյուրընկալելուն:

Արդեն իսկ բավականին լուրջ և տպավորիչ հայտ եք ներկայացրել: Լինելով Հայաստանում ու տեսնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը՝ ավելի քան վստահ ենք, որ ի զորու եք հոբելյանական 10-րդ խաղերն անցկացնել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենն ընդգծել է՝ 2027 թվականի խաղերն ընդունելու պատրաստակամությունը մշակույթի և սպորտի ռազմավարական զարգացման՝ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի հայտին և Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելուն առնչվող մի շարք հարցեր:

Պատվիրակության անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել խաղերի կազմակերպման համար նախատեսվող վայրերի և դրանց պայմանների վերաբերյալ:Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան կարևորել է նաև Հայաստանում ֆրանսերեն լեզվի հանդեպ հետաքրքրությունը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը թույլ կտա էականորեն ավելացնելու ֆրանսախոս անձանց թիվը մեր հասարակությունում:

Նշենք՝ դեկտեմբերի 14-ին Փարիզում կայանալիք կոնֆերանսին պաշտոնապես կնեկայացվեն Ֆրանկոֆոնիայի 2027թ. խաղերը հյուրընկալելու պատրաստակամություն հայտնած երկրների վերջնական հայտերը, ինչից հետո Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեն որոշում կկայացնի խաղերի անցկացման վայրի վերաբերյալ:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան