

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրից հետո ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատու հերթապահից, ով հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում կրակոց են արձակել բանտի ուղղությամբ:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը և ոստիկանության Էրեբունու բաժնի օրվա պատասխանատու հերթապահը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Տեղում քրեակատարողական հիմնարկի օրվա պատասխանատուն հայտնել է, որ կրակոցի արդյունքում վնասվել է շենքի պատուհանը, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են՝ ինչ հանգամանքներում և ով է կրակոցի հեղինակը, և ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…
2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…