Լրահոս 24/7

Արցախի երեխաների համար մեկնարկում է «Թևեր» ծրագիրը

Արցախից բռնի տեղահանված երեխաների վերականգնման, սոցիալական ադապտացման ու նոր հմտությունների ձեւավորման նպատակով մեկնարկել է «Թևեր» ծրագիրը, որն իրականացվում է IDeA պլատֆորմի, «Մենք ենք մեր սարերը» գործակալության և Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից:

«Դեռ Արցախում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ մեղմելու երկարատեւ շրջափակման հումանիտար հետեւանքները Արցախի բնակչության համար:

Հավատարիմ մնալով իր համահիմնադրի՝ Ռուբեն Վարդանյանի կողմից նախանշված առաքելությանն ու սկզբունքներին եւ կարեւորելով հատկապես արցախցի երեխաների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վերականգնումը շրջափակման եւ բռնի տեղահանման փորձություններից հետո, գործակալությունն սկսել է «Թեւեր» ծրագիրը՝ մեր երխաներին և նրանց ծնողներին «թևեր տալու» նպատակով:

Հուսով ենք, այն կօգնի նրանց հաղթահարել դժվարությունները եւ լավատեսությամբ լցվել ապագայի հանդեպ»,- ծրագրի մեկնարկի միջոցառմանը նշել է նախագծի համակարգող Նարինե Աղաբալյանը:

Ծրագիրը նախատեսված է 4-18 տարեկան արցախցի երեխաների համար։ Առաջին փուլում ընդգրկված է Դիլիջանում բնակվող շուրջ 50 երեխա: Նախատեսվում է, որ ծրագիրն իրականացվելու է հանրապետության բոլոր մարզերում:

Յուրաքանչյուր խմբի համար վեց շաբաթ տևող ծրագիրն ուղղված է տարբեր մարզաձևերի ու թերապիաների (լող, ֆուտբոլ, արտթերապիա և այլ) միջոցով ֆիզիկական և հոգեբանական ուժերի վերականգնմանը՝ 4-18 տարեկան երեխաների համար եւ մտավոր ներուժի զարգացմանը (առաջնորդական և ձեռնարկատիրական հմտությունների ձևավորում)՝ 12-18 տարեկան երեխաների համար:

Ծրագրում ներգրավված բարձրակարգ մասնագետները երեխաներին կօգնեն հաղթահարել տրավմատիկ իրողության հետեւանքները, արագ հաստատել նոր սոցիալական կապեր, հարմարվել նոր վայրին և լիարժեք կյանք վերադառնալ:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

7 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

10 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

11 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

11 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

11 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

11 hours ago