Լրահոս 24/7

Իրանական կողմը հույս է հայտնել, որ կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություmում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև:

Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստաանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն:

ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները:

Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Թիվ 1

Recent Posts

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

6 mins ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

7 mins ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

8 mins ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

9 mins ago

«Ուկրաինան չի կարողանա ATACMS հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին». Օսթին

Ուկրաինան այլևս չի կարողանա ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին. Fox News-ին…

10 mins ago

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների…

13 mins ago