Լրահոս 24/7
22.11.2023

Գերմանիան Հայաստանին 84.6 մլն եվրո կտրամադրի

Գերմանիան Հայաստանին 84.6 մլն եվրո կտրամադրի

Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում, Գերմանիայի կառավարությունը դրամաշնորհների և վարկերի տեսքով Հայաստանին կտրամադրի 84.6 մլն եվրոյի օժանդակություն:

Երևանում անցկացված Հայ-գերմանական միջկառավարական երկօրյա բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը:

Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունները ստորագրել են միջկառավարական բանակցություններին վերաբերող արձանագրություն: 2014 թվականից ի վեր սրանք առաջին պաշտոնական բանակցություններն են:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ տնտեսական զարգացման համագործակցության վերաբերյալ:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից կտրամադրվի լրացուցիչ 84.6 մլն եվրոյի օժանդակություն՝ դրամաշնորհների և վարկերի տեսքով, որն ուղղված կլինի միջին մասնագիտական տեխնիկական կրթության, ինչպես նաև վերականգվող էներգետիկայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները զարգանում են բավականին լավ տեմպերով, անգամ՝ շեշտակի:

«Վերջին 3 տարվա մեջ առևտրաշրջանառությունը մոտավորապես եռապատկվել է, վավերացվել են պայմանագրեր՝ Գերմանիայի KfW (Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկ) և GIZ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) կազմակերպությունների ռեզիդենտ գրասենյակներ Հայաստանում հիմնելու համար: Նաև բազմաթիվ բիզնես և քաղաքական այցերի շնորհիվ էապես ավելացել են ներդրումները և այլն»,-ասաց Քերոբյանը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը 2014-ից ի վեր անցկացված առաջին միջկառավարական բանակցությունները որակեց բավականին արդյունավետ:

«Կարծում եմ, որ սա շատ հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ Գերմանիան և Հայաստանը համագործակցության ուղղությամբ նոր ճանապարհ են բացում: Հայաստանը ևս մեկ անգամ փաստում է, որ հանձնառություն է ստանձնել դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական հասարակություն»,-ասաց Նիլս Աննենը:

Հայաստանի և Գերմանիայի համագործակցությունը շարունակվելու է տնտեսության բազմաթիվ ոլորտներում՝ այդ թվում միջին մասնագիտական կրթության: Գերմանիան փորձելու է ամրապնդել Հայաստանի մարզերի կարողությունները՝ համապատասխան ծառայությունների տրամադրումը բարելավելու նպատակով:

«Առանձին աջակցություն նախատեսված է Հայաստանի կառավարությանը՝ ընդունելու և ինտեգրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բնակչությանը»,-ասաց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղարը:

Նա նշեց նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, մասնավորապես ներդրումներ են արվելու վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ: Սա Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը, ինչը մեծապես ընդգծվել է մեր համագործակցության բանակցությունների տիրույթում»,-նշեց գերմանացի պաշտոնյան:

Ստորագրված համաձայնագրով նախատեսված գումարը նաև որպես վարկային միջոց Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով տրամադրվելու է ընկերություններին, որոնք զանազան նախագծեր են իրականացնելու տարբեր ոլորտներում:

Լրահոս
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
19:16
Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
18:32
Կարևորվել է ՀՀ-ի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
16:58
Վարչապետն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
15:50
Ինչո՞ւ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա․ Դանիել Իոաննիսյան
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
14:20
Արևմուտքը վերացման վտանգի տակ է․ Իլոն Մասկ
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
12:06
Միասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ Օհանյան
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
16:51
Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգին
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
16:25
Պատերազմում զոհվել է շուրջ 700 հազար ռուս զինծառայող․ Զելենսկի
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
16:06
ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
15:53
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
15:48
Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
15:29
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել 21 մլն 690 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
15:14
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
15:13
Դատարանը վարույթ է ընդունել Սոֆիա Հովսեփյանի՝ Փաշինյանի դեմ հայցը
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
14:50
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդում է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան